ԲՀԿ-ն Երեւանի քաղաքապետի ընտրություններում սեփական թեկնածու չի առաջադրի: Քաղաքի Ավագանիում բացարձակ մեծամասնություն ունի ՀՀԿ-ն, եւ նրանք էլ առաջադարում կկատարեն: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց ԲՀԿ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը` ասելով, թե դժվար է կանխատեսում անել թեկնածուի հարցում, քանի որ որոշումն ընդունելու է ՀՀԿ-ն:

 «Մենք արդեն հայտարարել ենք, որ Երեւանի քաղաքապետի թեկնածու չենք առաջադրելու: Ինչպես որոշի ՀՀԿ-ն, այնպես էլ կլինի: Երբ հայտնի դառնա թեկնածուն, պարզ կլինի եւ մեր դիրքորոշումը: Ամեն դեպքում, մենք հայտարարել ենք, որ քաղաքական մեծամասնությունն է որոշում ընդունելու», - նշեց Զոհրաբյանը:

Երեւանի Ավագանիում ԲՀԿ-ն ունի 17 պատգամավոր: Հանրապետականների բացարձակ մեծամասնությունը կազմում են 35 պատգամավորներ:

Քաղաքապետի ընտրությունը տեղի կունենա դեկտեմբերի 17-ին: