Աբսուրդ է, որ զինվորական գործը ինչ-որ կոլեգիալ ղեկավարում ունենա։ Այդ մասին Ազգային ժողովում «Պաշտպանության մասին» օրինագծի քննարկմանն ասել է ԱԺ պատգամավոր Արմեն Ռուստամյանը։
Խոսելով օրենքի նախագծի մեկնաբանությունների մասին՝ նա նշել է. «Աբսուրդ է, որ զինվորական գործը ինչ-որ կոլեգիալ ղեկավարում ունենա։ Այնտեղ հրամաններ են տրվում, եւ հրամանները անվերապահ պետք է կատարվեն։ Դա զինվորական գործի գլխավոր այբուբենն է։
«Կա գործ, որի գլուխը գլխավոր շտաբի պետն է, եւ այնտեղ պետք է կենտրոնաձիգ, հստակ կարգապահական մեխանիզմներով գործող կուռ բանակ ունենանք։ Անջատումը նախագծով ճիշտ կատարված են։ ԱԺ-ն երբեք այսպիսի լիազորություններ չի ունեցել, որ Սահմանադրությամբ եւ օրենքի նախագծով ձեռք է բերելու։ ԱԺ հանձնաժողովը մեկ/երրորդ կազմով կարող է ցանկացած հարցով քննություն սկսել»,- արձանագրել է Ռուստամյանը։
Նա նշել է, թե պետք են մեխանիզմներ, որ պատերազմի դեպքում թիկունքն արագորեն դառնա ճակատ։




























