Եթե կորցնենք մեր ատոմակայանը, կդառնանք ոչ թե բանանային, այլ դամբուլային երկիր։ Այդ մասին Ազգային ժողովում ասել է «Ելք» դաշինքից պատգամավոր Արամ Սարգսյանը։

Նրա խոսքով, մենք պետք է փորձենք մեր երկրում ոչ միայն ատոմակայան ունենալ, այլեւ մեր ուրան-325-ը ստանալ։ «Դրա համար Հայաստանի Հանրապետությունը, պաշտոնապես եմ ասում, ունի բոլոր տեխնիկական, նյութական եւ քաղաքական հնարավորությունները»,- նշել է նա եւ հավելել, որ Հայաստանում կա 34 ուրանի հանքավայր, հնարավոր է ստանալ ցենտրիֆուգա՝ վայրկյանում 1500 պտույտ արագությամբ։

Նա հանրապետականներին կոչ է արել գնալ եւ զբաղվել ատոմակայանի խնդիրներով։ «Եթե կորցնենք մեր ատոմակայանը, կդառնանք ոչ թե բանանային, այլ դամբուլային երկիր»,- ասել է Սարգսյանը։