Ստամբուլի Սարըյեր թաղամասում անօրինական կառուցված կացարանի բնակիչների եւ ոստիկանության միջեւ բախումներ են տեղի ունեցել, երբ շինարարները սկսել են քանդել շենքը։
Շենքում ապրող կանայք հրաժարվել են դուրս գալ քանդվող շենքից եւ հարձակվել են իրենց տներից դուրս հանել ցանկացող ոստիկանների վրա։ Այդ ընթացքում կանանցից մեկը հասցնում է վերցնել ոստիկանական մահակը եւ դրանով սկսում է հարվածել ոստիկաններին։
Կատաղած ոստիկանները ավելի կոպիտ միջոցների են դիմում, որին կանայք պատասխանում են՝ նրանց վրա եռացրած ջուր լցնելով։





























