Հայաստանում կանանց ներգրավվածությունը տեղական ինքնակառավարման ընտրություններում նվազել է: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 24-ին, ազգային Ժողովում ասաց ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Շաքե Իսայանը:
«Եթե մինչ այս Հայաստանում որեւէ քաղաք կամ մարզ կին չէր ղեկավարում եւ կանայք միայն համայնքների ղեկավարների պաշտոններում էին ներկայացված, ապա բարեփոխումների հետեւանքով այժմ ահռելի բաց է առաջացել»,-ասաց նա:
Պատգամավորը նշեց, որ համայնքների խոշորացման գործընթացի երեք փուլի ավարտից հետո Հայաստանում 10 մարզերից 3-ում՝ Արագածոտն, Վայոց ձոր եւ Տավուշ, առհասարակ կանայք ընտրական գործընթացներից դուրս են մնացել:
Նրա խոսքով, Հայաստանի 10 մարզերում 792 համայնքներից ընդամենը 16 համայնք է կին ղեկավարում:




























