Արցախյան պետականությունը դարձել է հայոց լռության խախատողն ու ժամանակակից հայոց պետականության երաշխավորը: Այս մասին հայտարարություն է տարածել «Երկիր Ծիրանի» կուսակցության նախագահ Զարուհի Փոստանջյանը:

Հայտարարությունում մասնավորապես, ասվում է.

«Մենք` հազարամյակներ շարունակ լինելով տերը Հայկական բարձրավանդակի եւ նրա հարակից տարածքների, հայոց վերնախավի դավաճանության եւ դրամամոլության, իսկ հետագայում` քաղաքական ազգին բնորոշ զարգացվածության կորուստի հետեւանքով, երկար ժամանակ չկորողացանք  վերականգնել մեր երբեմնի հզորությունը եւ՛ որպես ազգ, եւ՛ որպես պետականություն:

Սկսած 1045 թվականից, մենք` հայերս, շուրջ հազարամյակ, մեր հայրենի բնօրրանի տարածքները թողել  ենք անպաշտպան` առանց ազգային քաղաքական անկախության, իսկ հայ ազգին` մատնել անտերության:

Ժամանակակից հայոց պետականությունը, որը հիմնադրվեց 1988 թվականի զարթոնք ապրած ազգային-ազատագրական շարժման շնորհիվ, եւ որի հիմնական կարգախոսն էր` ՄԻԱՑՈՒՄ,  չկարողացավ արձանագրել կարեւոր ձեռքբերում` առաջնային ազգահավաք եւ հողահավաքի ձգտում:

Հայ ազգի քաղաքական հայտի ներկայացումը` մասամբ Արեւելահայաստանի տարածքային ամբողջականության վերականգնում մայր Արաքսի այս ափից, դաշտային Արցախի, Ուտիքի ու Նախիջեւանի ազատագրում եւ հայ ազգի երկու հատվածների` պատմական հայրենիքում եւ հայրենիքից դուրս ապրող, քաղաքական միավորումը բաց թողնվեց:

Հայ ազգի քաղաքական հայտի ներկայացման ձախողման հիմնական պատճառը կրկին դավաճանությունն է եւ դրամամոլությունը, եւ իհարկե հայ ազգի քաղաքական հմտության կորուստը:

Ինչպես Հովանես-Սմբատ թուլակամ եւ ռազմական գործից անտեղյակ արքայի ու դրամամոլ կաթողիկոս Պետրոս Գետադարձի  ժամանակ, այնպես էլ այսօր,  հայ ազգի անունից հանդես եկողները եւ՛ դավաճան են, եւ՛ փողամոլ: Բյուզանդիայի արշավանքից ահաբեկված՝ այն ժամանակվա դավաճան եւ թուլամորթ Հովաննես-Սմբատ արքան, իր բանագնաց Պետրոս Գետադարձի միջոցով համաձայնվում է բոլոր պայմաններին` կնքում է պայմանագիր, ըստ որի, իր մահից հետո Անին իր շրջակայքով ժառանգություն է մնալու Բյուզանդիային, միայն թե իր գահակալության ժամանակ հեռու մնա պատերազմից եւ չկորցնի գահ:

Անիի թագավորության անկումից հետո, այս էլ արդեն քանի դար, չենք կարողանում լիարժեք  վերականգնել մեր տարածքային ամբողջականությունը եւ քաղաքական անկախությունը:

Այսօրվա դավաճանները եւ դրամամոլները, հայ ազգի անունից հանդես գալով, թշնամու հետ ձեռք են բերում նույն դավաճանական պայմանավորվածությունները, որի հիմքում ընկած է գահ եւ դրամ ունենալու երաշխիքը:

Քառորդ դար բռնակալական  (կառավարվող ժողովրդավարություն) համակարգի ներքո ապրելով, ունենք երկու քաղաքական գործադիր ինստիտուտ` Արցախի եւ Հայաստանի հանրապետությունների նախագահներ, ովքեր հայ ազգի շահը եւ պետականությունը պարտավոր են ներկայացնել նախատեսված բոլոր հարթակներում, սակայն իրականության մեջ մեր ազգային շահը բացարձակ անտեսեւված է եւ ի շահս է օգտագործվում դավաճանների եւ դրամամոլների կողմից:

Իբրեւ ապացույց վերը նշվածի՝  ներկայացնեմ մի քանի կարեւոր փաստեր:

Այսպես`

Ապրիլի 24, 2015 թվական: Հայաստանի Հանրապետություն, Երեւան, Ծիծեռնակաբերդ, Ռուսասատանի Դաշնության, Ֆրանսիայի Հանարապետության եւ Հայաստանի Հանրապետության նախագահների կողքին բացակա էր Արցախի Հանարապետության նախագահը:

Ապրիլի 1, 2016 թվական: Արցախի Հանրապետությունը ենթարկվում է թշնամու հարձակմանը: Չկա  թիկունք` Հայաստանի Հանրապետությունը պաշտոնապես չի հայատարարում զինվորական մոբիլիզացիայի   եւ  հրաման չի արձակում պաշտպանական գործողություններ ձեռնակելու մասին:

Ապրիլի 2, 2016 թվական:  Արցախի Հանարապետության զինված ուժերը եւ հայ ազգի զավակներն ինքնուրույն` ինքնակազմակերպման միջոցով, ոչ ժամանակակից զինտեխնիկայի գործածմամբ, իրականացնում են Արցախի պաշտպանությունը` կանխում են թշնամու մուտքը Արցախի Հանրապետության խորք:  Երբ սկսում են ազատագրել թշնամու կողմից գրավված բարձրունքները, թիկունքը` Հայաստանի Հանարապետությունը, հրամայում է կասեցնել ազատագրումը:

Ապրիլի 4, 2016 թվական:  Թիկունքը` Հայաստանի Հանրապետությունը, համաձայնվում է թշնամու` Ադրբեջանի  հետ կնքել զինադադար:

Սեպտեմբերի 16, 2017 թվական: Թշնամի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի մտերիմ եւ ջատագով Թելման Իսմայիլովին պատկանող Մոսկավայի «Սաֆիսա» ռեստորանում կեր ու խում, խնջույք եւ վայելք  են անում Հայաստանի Հանրապետության նախագահի, վարչապետի   եւ Հայ առաքելական եկեղեցու կաթողիկոսի կարգավիճակ ունեցող անձինք:

Հոկտեմբերի 18, 2017 թվական: Ռուսաստանի Դաշնության բանտերից մեկում` դաժան վերաբերմունքի հետեւանքով, մահանում է արցախցի գործարար եւ բարերար Լեւոն Հայրապետյանը: Նրա մահը չի արժանանում Հայաստանի Հանրապետության նախագահի եւ վարչապետի կողմից պաշտոնական ցավակցության գնահատականի: Նրա  թաղման արարողությանը մասնակցում է միայն Արցախի Հանրապետության նախագահը:

Ժամանակակից հայկական պետականությունը եւ նրա այսպես կոչված վերնախավը, գոյատեւում է` փաստացի  ազգի եւ քաղաքական անկախության կարեւոր նշանակության հիմքի առկայությամբ` Արցախի Հանրապետությամբ:

Այսօրվա դավաճան եւ դրամամոլ վերնախավի համար ժամանակակից հայկական պետականությունը` Արցախի եւ Հայաստանի հանրապետությունները, նորագույն Անին է: Այդ վերնախավը կազմել է  ժամանակակից հայկական պետականության կտակը եւ պայմանավորվել՝  այն իր մահից հետո թողնել թշնամուն:

Սիրելի՛ Արցախ, նորից եկել է ժամը խախտելու լռությունը, ինչպես արեցիր ութսունականներին:

Սիրելի՛ հայ ազգ, խորը գիտակցի եւ ինքնակազմակերպվի, Արցախի հետ միասին  դարձի հայոց պետականության հիմնասյունը:

Մեծ հայրենազրկումից եւ մեծ տրոհումից ԴԵՊԻ` ՄԵԾ ՄԻԱՑՈՒՄ:

Հ.Գ.

Համազոված ենք, որ եթե Թելման Իսմայիլովին պատկանող ռեստորանում անց կացվեր մեծ բարերար Լեւոն Հայրապետյանի հոգեհացի արարողությունը (որն իհարկե անհնար էր) դավաճան եւ դրամամոլ վերնախավը լայն պատվիրակությամբ կմասնակցեր»: