Կառավարությունը նպաստում է աղքատության մակարդակի աճին։ Այդ մասին Այդ մասին Ազգային ժողովում ասել է «Ծառուկյան» դաշինքի պատգամավոր Վարդեւան Գրիգորյանը։
Նրա խոսքով, վերջին ամիսներին առաջին անհրաժեշտության ապրանքների թանկացում է նկատվում, ինչը բացասաբար է ազդում ազգաբնակչության համար։ 2018-ին թանկանալու են ծխախոտը, օղին, մեքենաների լիցքավորման գազը։
«Հայաստանում ամեն երեք մարդուց մեկը աղքատ է։ 2018-ի բյուջեի նախագծում նախատեսված չէ ոչ աշխատավարձերի, ոչ թոշակների բարձրացում, մինչդեռ բյուջեի մուտքերը 100 մլն դրամով ավելի են նախատեսված»- ասել է նա եւ հավելել. «Եթե կառավարությունը բյուջեի նախագծով ոչինչ չի նախատեսում աղքատության վերացման համար, խրախուսում է գների աճը, ուրեմն նպաստելու է, որ աղքատության մակարդակն ավելի բարձրանա»։




























