ԵՄ-Հայաստան համաձայնագրի ստորագրումը կարեւոր է  աշխարհաքաղաքական եւ աշխարհատնտեսական առումով: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 24-ին, Ազգային Ժողովում ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արմեն Աշոտյանը: Նա նշեց, որ համաձայնագրի ստորագրումը անեւ տարածաշրջանային անվտանգության կարեւոր դերակատարություն ունի:

«Համաձայնագրով նախատեսված ոչ մի բարեփոխում դրսից պարտադրված չէ, այն բխում է ամբողջությամբ մեր ներքին օրակարգից: Հայաստանն իր գործն արել է եւ ինչպես սիրում են ասել մեր եվրոպացի գործընկերները՝ հիմա մեր եվրոպացի գործընկերների տնային աշխատանքը կատարելու հերթն է: Ակնկալում ենք, որ ստորագրումից հետո քաղաքական այն բանաձեւը, որը կիրառվում է ԵՄ կողմից տնտեսության մեջ՝ «ավելին ավելիի դիմաց», կիրառվի նաեւ քաղաքական առումով Հայաստանի Հանրապետության հանդեպ, հատկապես արցախյան հակամարտության կարգավորման հետ կապված կետերը, որոնք ընդգրկված են համաձայնագրում: Այս տեսակետից կարեւոր եմ համարում նաեւ, որ Բրյուսելյան եզրափակիչ փաստաթղթում լինեն տարածաշրջանային կոնֆլիկտներին վերաբերող դրույթներ, որոնք ամբողջությամբ համահունչ կլինեն ԵՄ-ի մին այդ արտահայտած կարծիքին»,-ասաց նա:

Արմեն Աշոտյանը նաեւ նշեց, որ ակնհայտ է, որ Ադրբեջանի շուրջ օողակները սեղմվում են, դրանք ինչպես ներքին են, այնպես էլ արտաքին՝ պայմանավորված իրենց կոռուպցիոն սկանդալներով, մարդու իրավունքների ոլորտում տեղի ունեցած խախտումներով, արմեն Աշոտյանի խոսքով, ժամանակն է, որ արցախյան հակամարտության խաղաղ կարգավորման մասով եւս օղակները սեղմվեն Ադրբեջանի շուրջ: