Ռուսաստանի Դաշնության ավելի քան 60 սուբյեկտներ անմիջական կապեր ունեն Հայաստանի մարզերի հետ: Այս մասին Կառավարությունում հոկտեմբերի 24-ին Հայաստանի եւ Ռուսաստանի վարչապետեր Կարեն Կարապետյանի եւ Դմիտրի Մեդվեդեւի հանդիպումից հետո լրագրողներին հայտարարել է Ռուսաստանի տրանսպորտի նախարար, Հայ-ռուսական միջկառավարական հանձնաժողովի համանախագահ Մաքսիմ Սոկոլովը:

Վերջերս Երեւանում տեղի ունեցավ Հայ-ռուսական միջտարածաշրջանային 6-րդ համաժողովը, որտեղ միջտարածաշրջանային համագործակցության զարգացման մասին համաձայնագիր ստորագրվեց:

 «Դա ազդում է նաեւ առեւտրաշրջանառության ցուցանիշների վրա: Այս տարի այն արդեն 30 տոկոսով աճել է, իսկ ռուսական արտադրանքի արտահանումը Հայաստան՝ 32 տոկոսով,  իսկ հայկական արտադրանքի արտահանումը Ռուսաստան` 22 տոկոսով: Այսօր մեր սոցիալ-տնտեսական եւ մշակութային կապերի մակարդակը բարձր է, քան երբեւէ», - ասել է ՌԴ տրանսպորտի նախարարը: