ԵԱՀԿ առաքելությունը կազմակերպության գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպրշիկի գլխավորությամբ դեկտեմբերի 15-ին հերթական մշտադիտարկումն է անցկացրել հայկական եւ ադրբեջանական զինված ուժերի շփման գծում: Մոնիտորինգը կատարվել է Բերդավան - Քյամարլի հատվածում:
Ազատություն ռադիոկայանը հաղորդում է, որ դիտարկումը տեւել է ընդամենը 15 րոպե: Կապ է հաստատվել ոչ թե հայ եւ ադրբեջանցի հրամանատարների, այլ ԵԱՀԿ ներկայացուցիչների միջեւ:
Տավուշի մարզում կայացել է անեւ ԵԱՀԿ առաքելության հանդիպումը մարզպետ Արմեն Ղուլարյանի հետ: Մարզպետը ներկայացրել է իրավիճակը` նշելով, որ ադրբեջանական կողմը զինադադարը խախտում է բերքահավաքի ժամանակ:
ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբի օպերատիվ վարչության ներկայացուցիչ Անդրանիկ Մկրտումյանը տեղեկացրել է, որ 2010 թվականին ադրբեջանական կողմը զինադադարի ռեժիմը խախտել է 7 հազար անգամ` 1,5 անգամ ավելի, քան 2009 թվականին: Հայկական կողմը պատասխանում է, սակայն մեծ տարբերությամբ: Այս տարվա դեկտեմբերի ադրբեջանական կողմը զինադադարի ռեժիմը խախտել է 197 անգամ, հայկական կողմը պատասխան կրակ է բացել ընդամենը 20 անգամ:




























