Մալազիայի դաոսիստ-մոգը «մարդկային գոլորշի» (human steaming) արարողակարգի ժամանակ մահացել է:

Արարողակարգի ժամանակ 68-ամյա Լիմ Բանը մետաղական կափարիչով ծածկված եռացող կաթսայի վրա է նստել:

AFP-ն հաղորդում է, որ մոգը նստել է փայտե պլատֆորմի վրա՝ կես ժամ հավասարակշռությունը պահելով եռացող կաթսայի վրա:

Արարողակարգին հետեւել է մարդկանց մեծ խումբ, այդ թվում Լիմի որդին:

Չնայած վերջին տասը տարիների ընթացքում Լիմը հաջողությամբ կատարում էր այս ծեսը, սակայն այս անգամ այն դժբախտ ավարտ է ունեցել իր համար:

Նա սրտի նոպայից մահացել է: