Հայաստանն ու Ռուսաստանը շարունակում են ռուսական Sukhoi Superjet 100 (SSJ100) օդանավի հիմքի վրա հայկական ավիափոխադրիչի ստեղծման շուրջ բանակցությունները, ասված է ՌԴ Տրանսպորտի հաղորդագրության մեջ, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»–ն։

Հաղորդվում է, որ հոկտեմբերի 24–ին Երեւանում ՌԴ տրանսպորտի նախարար Մաքսիմ Սոկոլվը մասնակցել էր ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդեւի այցի շրջանակում կայացած միջոցառումներին։

«Նախարարը տեղյակ է պահել, որ ՌԴ Արդյունաբերական առեւտրի նախարարության գծով աշխատանք է ընթանում Հայաստանում ռուսական Sukhoi Superjet 100 (SSJ100) օդանավի հիմքի վրա հայկական ավիափոխադրիչի ստեղծման շուրջ»,– ասված է հաղորդագրության մեջ։