Մեքսիկային նախկին արտգործնախարար Խորխո Կաստանյեդան The New York Times-ի իր հովածում հեղափոխական Էռնեստո Չե Գեւարայի մշակութային ժառանգության մասին է պատմել:
Հեղինակը նշում է, որ եթե խոսենք Չե Գեւարայի սեփական ձգտումների եւ ձեռքբերումների մասին, նրա ժառանգությունը գրեթե զրոյական է, եւ պարադոքս է, որ նա դարձել է պատմական փոփոխությունների խորհրդանիշ, որոնց հետ իրեն չի նույնականացրել, որոնց համար չի պայքարել եւ որոնք հասունացել են միայն իր մահից հետո:
Իր կյանքի ընթացքում նա տարբեր գաղափարներով է հանդես եկել, բայց աշխարհն իսկապես փոխել են այն մարդիկ, որոնց համար նա խորհրդանիշ է դարձել:
Չե Գեւարան վերածվել է մշակութային, այլ ոչ թե քաղաքական կամ գաղափարական խորհրդանիշի, նշում է Կաստանյեդան:




























