Բրազիլիայի նախագահ Միշել Տեմերը չորեքշաբթի երեկոյան զինվորական հոսպիտալից դուրս է գրվել, որտեղ տեղափոխվել էր նույն օրը առավոտյան՝ ուրոլոգիական խնդիրների հետ կապված, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Տեմերի Twitter-ում հրապարակվել է հոսպիտալը լքող նախագահի լուսանկարը:

«Այսօր ինձ մոտ մեծ անհարմարություն էր առաջացել, թեստերի շարք անցկացրին, ես հիմա նորմալ եմ, բժշկական խորհուրդը որոշեց, որ հետագա մի քանի օրերին  ինձ հանգիստ է պետք, շնորհակալ եմ բոլորին, ովքեր ինձ հաղորդագրություններ էին ուղարկել, ովքեր իմ առողջությամբ մտահոգվում են»,- ավելի ուշ իր միկրոբլոգում գրել է Տեմերը:

Հոսպիտալացումը տեղի է ունեցել Բրազիլիայի Ազգային կոնգրեսի ստորին պալատում նրան ներկայացված մեղադրանքների քննարկման ֆոնին: Արդյունքում մեղադրանքներն արգելափակվել են, Տեմերի մասնակցությամբ կոռուպցիայի գործը Գերագույն դատարան չի ուղարկվի: