Հայաստանի օրենսդրությամբ կարգելեն ընտրասերման փորձերը: «Մարդուն օրգաններ եւ հյուսվածքներ փոխպատվաստելու մասին» օրենքում համապատասխան փոփոխություններ կատարելու օրինագիծը եւ կից օրինագծերը հավանության արժանացան կառավարության հոկտեմբերի 26-ի նիստում:
2015 թվականի դեկտեմբերին ընդունված Սահմանադրության նոր խմբագրման համաձայն՝ օրինագծում նշված է, որ բժշկությունում արգելվում են ընտրասերման փորձերը (մարդկային ռասայի բարելավման համար), մարդու կլոնավորումը, նյութական շահ ստանալու նպատակով օրգանների առեւտուրը:




























