Սենեգալը հետ է կանչում իր դեսպանին Թեհրանից:
Ինչպես հայտնում է NEWSru.com-ը, Իրանի հետ հարաբերություններում ճգնաժամը կապված է այս տարվա հոկտեմբերին Նիգերիայում հայտնաբերված զենքի մաքսանենգության փաստի հետ: Այն ծովային ուղիով ժամանել էր Իրանից եւ, ըստ փորձագետների, նախատեսված էր Նիգերիայի, Գամբիայի եւ Սենեգալի ընդդիմադիր ուժերի համար:
Իրանի ԱԳ նախկին նախարար Մանուչեհր Մոթաքիի պարզաբանումները չէին բավարարել Սենեգալին, գրում է «Գոլոս Ռոսիին»: Աֆրիկյան մայրաքաղաքներում կարծում են, որ իրանցիները զենքի գաղտնի առաքումներով փորձում են ապակայունացնել գործող ռեժիմները:
Ավելի վաղ Իրանի հետ դիվանագիտական հարաբերությունները խզել էր Գամբիան:





























