Կառավարության հոկտեմբերի 26-ի նիստում 25 մլն դրամ հատկացվեց Գավառում կառուցվող Քալանթարի անվան դրամատիկական թատրոնին: Այս գումարով նոր թատրոնի համար բեմական տեխնիկա կգնեն:

Թատրոնն անվանվել է Լեւոն Քալանթարի անունով, ով Թբիլիսիում հայկական թատրոնի կազմակերպիչներից մեկն է եւ Երեւանի Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի գլխավոր ռեժիսորն էր 30-ականների վերջին-40-ականների սկզբին եւ 40-ականների վերջին-50-ականների սկզբին: