Ղրղզստանի նախագահ Ալմազբեկ Աթամբաեւը հրաման է ստորագրել Ալմազբեկ Կումանալիեւին Անվտանգության խորհրդի նոր քարտուղար նշանակելու մասին, հայտնել է Ղրղզստանի նախագահի մամուլի ծառայությունը:

«Sputnik Ղրղզստանը» հայտնում է, որ Կումանալիեւը նախկինում եղել է ԱԽ քարտուղարի տեղակալը:

Մամուլի ծառայությունից հստակեցրել են, որ նախագահը նաեւ կարգադրություն է ստորագրել Կումանալիեւին նախկինում զբաղեցրած պաշտոնից ազատելու մասին:

ԱԽ նախկին քարտուղար Ժենիշ Ռազակով Աթամբաեւին հինգշաբթի նշանակել են Ղրղզստանի նախագահի խորհրդական: