Հայաստանում սպանդանոցային մորթի ենթարկված կենդանական ծագման մթերք շրջանառության մեջ դնելու առաջին մտահոգությունը կարճ ժամանակահատվածում ՀՀ ամբողջ տարածքը սպանդանոցներով ապահովելն է: Այս մաիսն այսօր՝ հոկտեմբերի 26-ին, Ազգային ժողովում «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում լրացում եւ փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի քննարկմանն ասաց ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Վարդեւան Գրիգորյանը:

«Առաջին մտահոգությունն այն է, որ կարճ ժամանակում դժվար կարողանանք ամբողջ հանրապետությունն ապահովել սպանդանոցներով, որը որոշակի դժվարություններ կառաջացնի օրենքը գործունթության մեջ դնելու համար: Եթե մենք համապատասխան պայամններ չենք ապահովում մարդկանց համար, ուրեմն շատ դժվար կլինի հետագայում այդ օրենքով կարողանալ վարչական տուգանքների ենթարկել այն մարդկանց, որոնք խախտում են այդ օրենքները»,-ասաց նա:

Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հանձնաժողովի անդամ Արայիկ Հարությունյանն էլ նշեց, որ վարչական տուգանքների, տույժերի հետ կապված կետը կաշխատի միայն այն դեպքւոմ, երբ ՀՀ-ն ամբողջովին սպանդանոցային ցանցով ապահոված կլինի: Նրա խոքով, սպանդանոցները կառուցվելու են ըստ գլխանաքակի՝ որ մարզում, քաղաքում ինչքան անհրաժեշտություն կա: