Սպանդանոցային պարտադիր մորթը միջոցառումների համալիր է, որն իր մեջ ներառելու է նաեւ կենդանիների համարակալում, անասունների ինստիտուտի զարգացում, ձեւավորում եւ վերջնական արդյունքում երկրի անանսնահամաճարակյին իրավիճակի եւ քարտեզի ստացում: Այս մաիսն այսօր՝ հոկտեմբերի 26-ին, Ազգային ժողովում «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում լրացում եւ փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի քննարկմանն ասաց ՀՀ գյուղատնտեսության ՍԱՊԾ պետ Իշխան Կարապտյանը:

«Գյումրիում շատերը ցանկանում են լոգիստիկ ծառայություններ կազմակերպել, որը հնարավորություն կտա տվյալ մարզում, կամ հանրապետությունում իրականացնել կենդանիերի տեղափոխում: Մենք վստահ ենք, որ շուկան օրենքի պահանջի ուժի մեջ մտնելուց հետո կկարգավորվի, որովհետեւ Գյումրիում հանդիպումից հետո եւս 20 հայտ ենք ստացել սպանդանոց կառուցողների եւ լոգիստիկ ծառայություններ մատուցողների մասով»:

Ինչ վերաբերում է հաց եւ մսամթերք տեղափոխող ավտոմեքենաներին, ՍԱՊԾ պետը նշեց.  «Նշեմ, որ արդեն իսկ ժամանակացույց ունենք, որի համաձայն թե միս, թե հաց տեղափոխող տրանսպորտային միջոցները պետք է համապատասխանեցվեն պահանջներին, արդեն Երեւան քաղաքում ունենք ավելի քան 220 սանիտարական պահանջներին համապատասխանող ավտոմեքենա»: