Կառավարությունը կարագացնի մաքսատուրքերից ազատվելու դիմումների քննումը։ Այս մասին համապատասխան որոշումն ընդունվել է հոկտեմբերի 26-ին։

Կառավարության նիստին տնտեսական զարգացման եւ ներդրումների փոխնախարար Տիգրան Խաչատրյանը հայտարարել է, որ դիմումների ուսումնասիրման ժամկետը 35–ից կրճատվել է մինչեւ 25 օր։

Հիշեցնենք, որ մաքսատուրքերից ազատվում են կառավարության հավանությանն արժանացած ներդրումային ծրագրերով ներմուծվող սարքավորումներն ու հումքը։