Vogue հանդեսի ռուսական հրատարակության նոր խմբագիր Վիկտորիա Դավիդովան իր պատրաստած հանդեսի առաջին համարի շապիկին (2011թ. հունվարի համարում) տեղադրել է 27-ամյա մարմնամարզուհի Ալինա Կաբաեւայի լուսանկարը: Այդ հանգամանքը զարմացրել է բրիտանական The Daily Telegraph-ին, որի համար Կաբաեւայի անունը կապված է ոչ թե օլիմպիական ձեռքբերումներով կամ Պետդումայում աշխատանքի, այլ լուրերի հետ, թե Կաբաեւան Վլադիմիր Պուտինի գաղտնի սիրուհին է:

Թերթը կարծում է, որ Դավիդովայի որոշումը՝ տեղադրել Կաբաեւայի նկարը հանդեսի շապիկին կզայրացնի Ռուսաստանի վարչապետին: Թերթում Կաբաեւան ներկայացված է որպես Պուտինի «սիրեցյալ», թեեւ անգլերեն «Mistress» բառը վերցված է չակերտների մեջ: