Հայաստանում առաջին ամուսնության միջին տարիքը 2009 թ. տվյալներով տղամարդկանց մոտ կազմում է 28,1, իսկ կանանց մոտ՝ 24,4: Այս մասին նշված է Ազգային վիճակագրական ծառայության հրապարակման մեջ։

Նշենք, որ 2000 թ. հայ տղամարդիկ ամուսնանում էին միջինը 27,1, իսկ կանայք՝ 23 տարեկանում։ Այնուամենայնիվ, համեմատած եվրոպական երկրների հետ, հայերն ավելի վաղ են ամուսնանում, հատկապես աղջիկները։ Եվրոպական երկրների մեծ մասում տղամարդիկ ամուսնանում են միջինը 28 տարեկանից բարձր, իսկ կանայք՝ 26 տարեկանից։ Ռեկորդն այս առումով պատկանում է Շվեդիային՝ տղամարդիկ ամուսնանում են 33 տարեկանում, իսկ կանայք՝ 31-ում։