Ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացը 2010թ. հաջողությամբ չի պսակվել, կարծում է Ժամանակակից Մերձավոր Արեւելքի հետազոտման Սանկտ-Պետերբուրգի կենտրոնի վերլուծաբան, պատմական գիտությունների թեկնածու Ալեքսանդր Սոտնիչենկոն:

Նրա խոսքով, ԵԱՀԿ-ն միջազգային հարաբերությունների յալթյան մեռած համակարգի հաստատություն է: «Ներկայումս դա լավ հրապարակ է, քննարկումների ամբիոն՝ բարձրագոչ հայտարարությունների համար, բայց ոչ երբեք գործուն քաղաքական կառույց, որը զբաղվում է հակամարտությունների կարգավորմամբ»,- ասել է նա ադրբեջանական 1news.az գործակալությանը:

Նա նկատել է, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը, որի շրջանակներում ընթանում է բանակցային գործընթացը, հասել է շատ կարեւորին՝ «ԱՊՀ-ի հետ համագործակցության մեջ դադարեցվել է արյունահեղությունը, իսկ այժմ նրա գործողություններն անարդյունք են: Ընդ որում, ԵԱՀԿ ՄԽ գործողություններից դժգոհ են ինչպես հայկական կողմը, այնպես էլ ադրբեջանական կողմը»,- ասել է Սոտնիչենկոն: