Օրաթերթի տեղեկություններով` ՀՀ արդարադատության նախարարի թափուր մնացած պաշտոնում նշանակվելու է Սերժ Սարգսյանի օգնական Գեւորգ Կոստանյանը: «Նա մինչեւ 2008-ի հուլիսի 2-ը զբաղեցնում էր արդարադատության փոխնախարարի պաշտոնը: Կոստանյանը միաժամանակ եվրոպական դատարանում Հայաստանի ներկայացուցիչն է: Նախագահականում նա զբաղվել է ՀՀ դատաիրավական ոլորտի վերահսկողությամբ:
Ըստ դատավորների շրջանում տարածված լուրերի, քաղաքական հետաքրքրություն չներկայացնող, սովորական քրեական եւ քաղաքացիական գործերով անգամ Կոստանյանը զեկուցում է Սերժ Սարգսյանին եւ նա է իրականում դատավճիռ կամ վճիռ կայացնում, որը հետագայում դատավորները հրապարակում են: Նախարար դառնալուց հետո դատաիրավական համակարգի նկատմամբ նրա ունեցած իշխանությանը փաստորեն իրավական տեսք կտրվի»,-գրում է պարբերականը:





























