«Այժմ Հայաստանը կարող է իր դրոշը բարձրացնել նավերի վրա»,- հոկտեմբերի 26-ին ԱԺ-ում հայտարարել է Տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների փոխնախարար Գագիկ Գրիգորյանը՝ ներկայացնելով Միջազգային ծովային կազմակերպության մասին կոնվենցիան, որին կառավարությունն ուզում է միանալ:

Գրիգորյանը նաեւ հավելել է, որ այդ դեպքում Հայաստանի ընկերությունները կարող են իրենց նավերի ու լաստանավերի վրա (եթե ցանկություն ունեն ձեռք բերել) դնել հայկական դրոշը: Հանրապետությունը կարող է ընդունել եւ արտասահմանյան նավերի հաշվառումները, քանի որ այդ հարցում ծովային իրավունքի սահմանափակումներ չկան: Բացի այդ, կոնվենցիան կկանոնակարգի այդպիսի նավերի ընդունումը նավահանգիստներում: