Ուկրաինայի հարցի շուրջ ՆԱՏՕ-ն ու Ռուսաստանը նախկինի պես սկզբունքային տարաձայնություններ ունեն: Այդ մասին Ռուսաստան-ՆԱՏՕ խորհրդի նիստի արդյունքում հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը:
Նրա խոսքով՝ այդ կոնֆլիկտը խորը ազդեցություն ունի եվրատլանտյան տարածաշրջանի անվտանգության ու կայունության եւ մնում է ՆԱՏՕ-Ռուսաստան հարաբերությունների ներկայիս վիճակի հիմնական պատճառը:
Արեւելյան Ուկրաինայի անվտանգության հետ կապված իրավիճակի բարելավումը շարունակում է գերակա մնալ Մինսկի համաձայնագրի լիակատար իրականացման առաջխաղացման համար։
«Սակայն իրավիճակը դեռ փխրուն է, եւ կրակի դադարեցման խախտումները շարունակվում են: Ծանր զինատեսակները կոնֆլիկտի գծին առաջվա պես մոտ են:
ԵԱՀԿ դիտորդների հասանելիությունը նախկինի պես խրթին է, այդ թվում նաեւ ռուս-ուկրաինական սահմանին», - նշել է նա:
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը հայտնել է, որ անցկացվել է տեղեկատվության բաց փոխանակում Աֆղանստանում անվտանգության ոլորտի իրավիճակի մասին՝ ներառյալ տարածաշրջանում առկա ահաբեկչության վտանգի շուրջ։



























