Twitter-ը Russia Today-ի եւ Sputnik-ի էջերին արգելել է ցանկացած բնույթի գովազդային փոստեր  տեղադրել:

Համապատասխան հայտարարությունը հոկտեմբերի 26-ի երեկոյան է հրապարակվել, հաղորդում է Meduza-ն:

Twitter-ը պարզաբանել է, որ որոշումն ընդունվել է ամերիկյան հետախուզական համայնքի եզրակացության հիման վրա: Ըստ հետախուզական համայնքի՝ երկու ռուսական գործակալությունները փորձել են 2016 թվականի ԱՄՆ նախագահական ընտորւթյունների վրա ազդել:

Բացի այդ, Twitter-ը 2011 թվականից RT եւ Sputnik-ի գովազդների վաճառքի եկամուտներից ստացված 1,9 միլիոն դոլարը բարեգարծական նպատակներով կօգտագործի: Այդ միջոցները կուղղվեն ընտրությունների ժամանակ Twitter-ի օգտագործման վերաբերյալ անկախ հետազոտություններին: