Ոստիկանությունում կադրային փոփոխությունները շարունակվում են:

Ոստիկանության կայքից տեղեկանում ենք, որ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հրամանով ոստիկանության Սեւանի բաժնի պետ Սուրեն Ջանիկյանն ազատվել է պաշտոնից եւ նշանակվել Չարենցավանի ոստիկանապետ: Սեւանի ոստիկանապետ է նշանակվել Վիգեն Աղեկյանը:

Նշենք, որ հոկտեմբերի 18-ին էլ Արաբկիրի ոստիկանապետ Արթուր Մկրտչյանը նշանակվել էր Նոր Նորքի ոստիկանապետ, իսկ Նոր Նորքի ոստիկանապետ Արմեն Գասպարյանը՝ Արաբկիրի ոստիկանապետ: