ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հայտնի երաժիշտ Ջոն Բոն Ջովիին նշանակել է Սպիտակ տանը ստեղծված սոցիալ-համայնքային խնդիրների լուծման խորհրդի անդամ, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
«Նոր մարմինն օգնելու է նախագահին խորհուրդներով, թե ինչպես կարելի է առավել արդյունավետ աշխատանք ապահովել հասարակական կազմակերպությունների, մասնավոր բիզնեսի եւ կառավարական կազմակերպությունների միջեւ՝ սոցիալական համայնքների խնդիրների լուծման ուղղությամբ»,- ասված է հաղորդագրության մեջ:
Բոն Ջովին դարձել է Խորհրդի անդամ, որը ղեկավարել է Բիլլ Գեյթսի հիմնադրամի համանախագահ Փեթթի Սթոունսայֆերը:
Բոն Ջովին այժմ Jon Bon Jovi Soul Foundation-ի նախագահն է եւ բարեգործական ծրագրեր է իրականացնում կարիքավորների համար:




























