Թաիլանդի Բանգկոկ քաղաքում ավելի քան մեկ տարի առաջ մահացած Պումիպոն Ադուլյադետ (Ռամ IX) թագավորի մարմինը հինգշաբթի երկարատեւ թաղման արարարողակարգից հետո դիակիզել են: Արարողությանը ներկա են եղել թագավորության մոտ 200 հազար հպատակներ ու օտարերկրա հյուրեր, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

Դիակիզումը տեղի է ունեցել ուշ երեկոյան՝ բազմաթիվ ծեսերից ու արարողակարգերից հետո:

Լոտուսի դիրքով միապետի զմռսված մարմինը դրված է է եղել մետաղական սարկոֆագի մեջ, որը տեղադրվել է ճանդակից աճյունասափորի մեջ: Դիակիզումը կատարվել է առանց բաց կրակի՝ սարկոֆագի մեջ:

Ավելի վաղ հայտարարված արարողության հեռարձակումն անառց պատճառի չեղյալ է հայտարարվել:

Սանամ Լուանգ հրապարակում հավաքվածները միայն որոշ ժամանակ հեռվից ծուխ են տեսել, որը պատել է թաղման կամրջի փայտամածը:

Թաղմանը ներկա պատվավոր հյուրերը հերթով աճյունասափորի վրա արհեստական արարողակարգային դոկ մայ չան ծաղիկներ են դրել, որոնք ավանդաբար օգտագործվում են Թաիլանդում:

Թագավորության ԱԳՆ-ն հայտնել է, որ թագաավորին վերջին հարգանքի տուրքը տալու համար ժամանել են 42 երկրների պատվիրակներ, այդ թվում աշխարհի 16 միապետական ընտանիքների ներկայացուցիչներ:

Միապետի դիակիզմանը նախորդել էր մի քանի ժամ տեւած թաղման ընթացակարգը, որի ժամանակ թագավորի աճյունասափորը տեղադրել են Սանամ Լուանգ հրապարակում: Դրանից հետո Բանգկոկի պատմական կենտրոնը իսկական արեւադարձային անձրեւով է ողողվել: Հավաքված թաիլանդցիներից շատերը, չնայած անհարմարություններին, չեն թաքցրել իրենց գոհունակությունը: