Նոյեմբերի 4-ին ԱԺ պատգամավորները հրավիրվում են Բյուրական շաբաթօրյակի: ԱԺ հերթական քառօրյայի ավարտից առաջ այս մասին հայտնեց ԱԺ խոսնակ Արա Բաբլոյանը:

Ցանկացողները ծառատունկ կկատարեն օգոստոսյան հրդեհների վայրում: Բաբլոյանը կոչ արեց գնալ ոչ թե անձնական մեքենաներով, այլ կազմակերպված տրանսպորտով, որը պատգամավորներին կտեղափոխի խորհրդարանի շենքի մոտից: