ԱՄՆ ռազմաօդային ուժերի ղեկավարությունը արգելափակել է ներքին համակարգիչների հասանելիությունը այն 25 կայքերի համար, որոնք հրապարակում են Wikileaks-ի փաստաթղթերը:

Օդուժի ներկայացուցիչը հայտնել է, թե կայքերը արգելափակվել են, որովհետեւ դրանք «գաղտնի, անտեղի եւ վնասակար տեղեկություններ են տարածել»:

Արգելված կայքերի թվում են նաեւ The New York Times, The Guardian, Spiegel համաշխարհային պարբերականների կայքերը: