Իրաքի ուժերը քուրդ գրոհայիններին սահմանափակ ժամանակ են տվել, որպեսզի լքեն Թուրքիային սահմանակից շրջանը, որը չափազանց կարեւոր է նավթի արտահանման համար, հայտնում է AFP-ն՝ վկայակոչելով Իրաքի կառավարությունում աղբյուրին:

Նրա խոսքով՝ փեշմարգային «մի քանի ժամ» են տվել Ֆիշհաբուր սահմանապահ կետի շուրջ ընկած շրջանից հեռանալու համար:

Նախօրեին Նինվեի նահանգի նավթային Զումար վիճելի շրջանում վերսկսվել են Իրաքի ուժերի եւ փեշմարգայի միջեւ բախումները:

Իրաքի կառավարական զորքերը Քիրքուքի հանքերը թուրքական Ջեյհան նավահանգստին կապող ռազմավարական արտահանման նավթատարի երթուղու մոտ գտնվող գյուղեր են գրավել:

Քրդերը 2014 թվականին նավթատարը փակել էին, երբ այն հետ էին գրավել ԻՊ-ից, եւ մի փոքր ավելի հյուսիս սեփական նավթատար կառուցել:

Ֆիշհաբուրը, որը գտնվում է Թուրքիայի, Իրաքի, Սիրիայի եւ Իրաքի Քուրդիստանի սահմանների խաչմներուկում, ռազմավարական նշանակություն ունի ինչպես Բաղդադի, այնպես էլ քրդերի համար: