Հայաստանում Գերմանիայի արտաքին եւ լիազոր դեսպան Հանս Յոխեն Շմիդտը Աստանայում կայացած ԵԱՀԿ գագաթաժողովի ելույթներից առանձնացնում է հատկապես ԱՄՆ պետքարտուղար Հիլլարի Քլիթոնի եւ Ֆրանսիայի վարչապետի ելույթները, ովքեր մեկ անգամ եւս շեշտեցին, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորման ճանապարհին չպետք է տարանջատել 3 հիմնարար սկզբունքները եւ դրանք պետք է դիտարկել մեկ հարթության մեջ։ Այս մասին դեսպանը հայտարարեց դեկտեմբեր 15-ին տեղի ունեցած մամուլի աուլիսի ժամանակ։
«Ես խիստ կաեւորում եմ նաեւ Աստանայում Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի ելույթը, ով եւս բարձրացրեց ազգերի ինքնորոշման, ուժի չկիրառման եւ տարածքային ամբողջականության սկզբունքների միաժամանակյա կիրառման անհրաժեշտությունը։ Լիովին ըմբռնում եմ Հայաստանի դիրքորոշումը՝ պնդել բոլոր 3 սկզբունքների հավասարությունը։ Նաեւ ճիշտ եմ համարում հարցի շուրջ ձեր երկրի հստակ դիրքորոշում ցուցաբերելը եւ դրոշակ բարձրացնելը: ԼՂՀ խնդրի կարգավորման ճանապարհին ուժի կիրառումը բացառեց նաեւ Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւը»,-նշեց դեսպանը՝ միաժամանակ ավելացնելով, որ անձամբ ինքը եւ Գերմանիայի ժողովուրդը առավել պաշտպանում են եւ կարեւորում են ազգերի ինքնորոշման սկզբունքը:
«Հակամարտության գոտում տեղի ունեցող միջադեպերը վկայում են, որ ղարաբաղյան հակամարտությունը ոչ թե սառեցված, այլ ընդամենը քնած հակամարտություն է։ Սահմանին գրանցվող միջադեպերը խոսում են անվտանգության փխրուն վիճակի մասին, եւ մենք պետք է անենք ամեն բան, որպեսզի իրավիճակը չհանգի բաց հակամարտության»,- շեշտեց Շմիդտը։
Ամփոփելով՝ նա համոզմունք հայտնեց, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը պատվով կիրականացնի իր առջեւ դրված խնդիրը եւ կլուծի շահերի հակամարտություն հանդիսացող ղարաբաղյան հարցը։




























