Ժիրայր Սեֆիլյանի եւ մյուսների գործով դատական նիստում այսօր ընթերցել են գործով վկա Երեմ Խոնդկարյանի նախաքննական ցուցմունքը։ Նշենք, որ նա գտնվում է Ռուսաստանի դաշնությունում եւ այդ պատճառով նախորդ նիստում դատարանը որոշել էր ընթերցել նրա նախաքննական ցուցմունքը։
Ըստ նախաքննական ցուցմունքի՝ 42–ամյա Երեմ Խոնդկարյանը ժիրայր Սեֆիլյանին ճանաչում է դեռեւս 2011 թվականից։ Նա «Սարդարապատ» շարժման գրասենյակում աշխատել է որպես համակարգչի մասնագետ, սակայն «Հիմնադիր խորհրդարանի» անդամ չի եղել։ Հիմնադիր խորհրդարանի ղեկավարներից ճանաչել է ժիրայր Սեֆիլյանին, Ալեք Ենիգոմշյանին, Գեւորգ Սաֆարյանին, Գարեգին Չուգասզյանին, Պավել Մանուկյանին։ Սեֆիլյանի հետ մշտապես գործնական հարաբերությունների մեջ է եղել, նրանց քաղաքական ծրագրերով չի հետաքրքրվել, հավաքներին էլ չի մասնակցել։ Այսքանով ավարտվել է վկաների հարցաքննությունը եւ սկսկվել ապացույցների հետազոտման փուլը։




























