Զինեդին Զիդանի եւ Ռոնալդոյի ընկերների թիմը բարեգործական հանդիպում է անցկացրել հունական Օլիմպիակոսի աստղերի թիմի հետ: Հանգանակած գումարը կուղղվի Հայիթիում եւ Պակիստանում տարերային աղետներից տուժածների օգնությանը:
Հունաստանում կայացած խաղն ավարտվել է ոչ ոքի` 2:2 հաշվով: Զիդանի թիմի կազմում երկու գնդակն էլ խփել է 38-ամյա պորտուգալացի Սա Պինտուն: Օլիմպիակոսի կազմում դուբլի հեղինակ է դարձել Կոնստանտինոս Միտրոգլուն: Զիդանի եւ Ռոնալդոյի թիմի կազմում հանդես էին գալիս նաեւ Ռոնալդ դը Բուրը, Քրիստիան Կարամբյոն, Ջովանի վան Բրոնքհորսթը, Նունու Գոմեշը: Զիդանն ու Ռոնալդոն ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի դեսպաններ են:





























