Հայ-գերմանական ռազմական համագործակցությունը վերջին 12 տարիներին բավական մեծ զարգացում է ապրել։ Դեկտեմբերին 15-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին հայտարարեց Հայաստանում Գերմանիայի արտակարգ եւ լիազոր դեսպան  Հանս Յոխեն Շմիդտը:

«Այս ընթացքում եղել են Հայաստան-ՆԱՏՕ նպատակաուղղված հանդիպումներ, որոնք բավական լավ արդյունքներ են ունեցել: Մասնավորապես, քննարկվել է այլընտրանքային  ծառայության հարցը, թեմա, որը Հայաստանի համար բավական արդիական է։ Ընդհանուր առմամբ, գնահատելի է, որ Հայաստանը հետաքրքրված է ՆԱՏՕ-ի անդամ հանդիսացող երկրների ռազմական փորձով, դա միայն շահեկան է»,- տեսակետ հայտնեց դեսպանը։
Նա նաեւ կարեւորեց Հայաստանում հավատարմագրված ռազմական կցորդների եւ հայ սպաների պարբերական հանդիպումները։ «Սա, այլ հարցերից բացի, հնարավորություն է ընձեռում նրանց դեմ առ դեմ խոսել նաեւ ղարաբաղյան հակամարտության  մասին։ Խաղաղասիրական նման նախաձեռնությունները Հայաստանին մեկ քայլ առաջ են դնում Ադրբեջանից, ավելի շահեկան վիճակ ստեղծում ձեր երկրի համար»,- համոզմունք հայտնեց Հանս Յոխեն Շմիդտը։