Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիան հրապարակել է ազգային հավաքականների դասակարգման 2010թ. վերջին աղյուսակը:
Հայաստանի հավաքականը նոյեմբերի համեմատ մեկ հորիզոնական նահանջել է եւ տարին կավարտի 60-րդ տեղում` ռեկորդային ցուցանիշ հայկական ֆուտբոլի համար: Մեր թիմն ունին 515 միավոր: Եվրո-2012-ի ընտրական մրցաշարում Հայաստանի մրցակից Ռուսաստանի հավաքականը մնացել է 13-րդ տեղում, Սլովակիան 20-րդն է, Իռալնդիան 36-րդը, Մակեդոնիան 76-րդ տեղում է:
Վրաստանը 73-րդն է, Ադրբեջանն 98-րդն է,
Առաջատարն աշխարհի չեմպիոն Իսպանիայի հավաքականն է:
ՖԻՖԱ-ի վարկանիշ. դեկտեմբերի 15-ի դրությամբ.
1. (1.) Իսպանիա - 1887 միավոր
2. (2.) Հոլանդիա - 1723
3. (4.) Գերմանիա - 1485
4. (3.) Բրազիլիա - 1446
5. (5.) Արգենտինա - 1338
6. (6.) Անգլիա - 1195
7. (7.) Ուրուգվայ - 1152
8. (8.) Պորտուգալիա - 1090
9. (10) Եգիպտոս - 1078
10. (9) Խորվաթիա - 1075





























