ՀՀ Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանն այնքան էլ համաձայն չէ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ, թե 2040 թվականին պետք է հասնել բնակչության շուրջ 4 միլիոն թվի:
«Այնքան էլ համաձայն չեմ հանրապետության նախագահի այն զգույշ նշաձողին, որ 2040 թվականին պետք է հասնել բնակչության շուրջ 4 միլիոն թվի: Պետք է խնդիր դնել 5-6 միլիոնի, եւ կարծում եմ՝ լրիվ իրատեսական է այդ խնդիրը լուծել ծնելիության բարձրացման եւ ներգաղթի միջոցով»,-ասել է նա, հաղորդում է vazgenmanukyan.am-ը:




























