Վրաստանի կառավարությունը դատապարտել է Կատալոնիայի կողմից միակողմանի անկախության հռչակումը եւ պաշտպանել է Իսպանիայի ղեկավարության քայլերը «օրինականության վերականգնման» ուղղությամբ։
«Վրաստանի կառավարությունը հաստատապես պաշտպանում է Իսպանիայի Թագավորության ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը միջազգայնորեն ճանաչված սահմաններում եւ Կատալոնիան դիտարկում է որպես Իսպանիայի անբաժանելի մաս»,- ասված է Վրաստանի կառավարության հայտարարության մեջ, փոխանցում է «Գրուզիա օնլայն»-ը։




























