Միջազգային շրջանակները մտահոգված են ժամանակակից Թուրքիայի նվաճումներով։ Նման  հայտարարություն է արել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Քոնյայի նահանգում, հայտնում է «Թուրքիայի ձայնը»։

Էրդողանը նորից է քննադատել ամբողջ աշխարհին՝ խորին համոզվածություն հայտնելով, որ Անկարայի ճանապարհը փակելու համար թշնամիները ակտիվ համագործակցում են «ահաբեկչական կազմակերպությունների» հետ եւ իրենց առջեւ նպատակ են դրել երկիրը հետ մղել զարգացման մեջ։