Փհենյանի կողմից ԱՄՆ-ի  եւ  նրա դաշնակիցների վրա ցանկացած հարձակում հզոր, արդյունավետ եւ կործանիչ պատասխան կստանա։ Այս մասին Հարավային Կորեայի պաշտպանության նախարար Սոն Յոն Մուի հետ բանակցությունների ավարտին ասել է Պենտագոնի ղեկավար Ջեյմս Մետիսը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

Մետիսի այցը Սեուլ մեկնարկել էր հոկտեմբերի 27-ին։ Ռազմական գերատեսչությունների միջեւ խորհրդակցություններն ընթանում են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Հարավային Կորեա այցելության շեմին։

Նշենք, որ Հյուսիսային Կորեան բազմիցս հայտարարել է, որ կարող է միջուկային զենք օգտագործել՝ որպես սեփական անվտանգության սպառնալիքի պատասխան։