Վերջին օրերին Հարավային Կորեայի արտգործնախարարն ու միավորման նախարարը աճապարում են Հյուսիսային Կորեայի դեմ միջազգային պատժամիջոցների եւ ճնշման հասնելու նպատակով։ Այս մասին ասված է պաշտոնական  Փհենյանի տեսակետը հայտնող Կորեայի կենտրոնական հեռագրային գործակալության մեկնաբանության մեջ։

«Խամաճիկները, ենթարկվելով ԱՄՆ-ին, ստիպված են հետեւել ամեն բանի, ինչ անում է ԱՄՆ-ը։ Ահա նրանց խղճուկ վիճակը»,- ասված է հաղորդագրության մեջ, որը տարածվել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Հարավային Կորեա այցելության շեմին։