Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը իր թուրք գործընկեր Ռեջեփ Թայիփ Էրդողանին հեռախոսով շնորհավորել է ազգային տոնի՝ Հանրապետության օրվա առիթով: Կրեմլի կայքում նշված է, որ նախագահները քննարկել են զարգացող երկկողմանի հարաբերությունների տարբեր ուղղությունները՝ ներառյալ համատեղ խոշոր էներգետիկ նախագծերի իրականացումը, ինչպես նաեւ ջանքերի մեծացումը Սիրիայում ապաթեժացման գոտիների գործունեության ապահովման, ահաբեկչության դեմ պայքարի եւ Սիրիայի ճգնաժամի քաղաքական կարգավորման գործընթացի առաջմղման հարցերում:
Թեմա
Տեղադրություն


























