«Լեյքերսի» առաջատար Կոբե Բրայանտը երկամյա պայմանագիր է կնքել Թուրքիայի ազգային ավիաընկերության հետ: Ինչպես հայտարարվել էր, վերջինս երկու տարով կլինի Թուրքիայի ու «Թուրքական ավիաուղիների»-ի դեսպանը: Որոշումը մեծ աղմուկ է բարձրացրել ԱՄՆ-ի հայության շրջանում՝ մասնավորապես Հրավային Կալիֆորնիայում, որտեղ առավել մեծ թվով հայեր են ապրում: Այս մասին գրում է «Ասպարեզ»-ը:

Պայմանագրի շրջանակում Բրայանտը նկարահանվելու է գովազդային ֆիլմում, որը 2011-ին ցուցադրվելու է աշխարհի ավելի քան 80 երկրներում: Հայաստանի երիտասարդական ֆեդերացիան Բրայանտին կոչ է արել չեղյալ համարել պայմանագիրը եւ ելույթով հանդես գալ, որի միջոցով կսատարեր Ցեղասպանության ճանաչման գործընթացին: