Ասոցացված անդամակցության մասին փաստաթղթի մշակման շուրջ Երեւանի եւ Բրյուսելի միջեւ բանակցությունների երրորդ փուլի արդյունքում կողմերը համաձայնության են եկել ութ կետերի շուրջ, որոնք վերաբերում են կրթության, գիտության, բարձր տեխնոլոգիաների, մարդու իրավունքների, սպորտի եւ ֆիզիկական կուլտուրայի, երիտասարդության եւ սպառողների իրավունքների ոլորտներին։ Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Հայաստանի փոխարտգործնախարար Կարինե Ղազինյանը։

Նրա խոսքով, ասոցացված անդամակցության մասին հաջորդ պայմանագիրը վերաբերում է ամենատարբեր՝ էներգետիկայի, տնտեսության, գիտության, բարձր տեխնոլոգիաների եւ մշակույթի ոլորտներին։ Ղազինյանը նաեւ նշեց, որ

ասոցացված անդամակցության  պայմանագիրը որակապես նոր մակարդակի է բարձրացնում է Հայաստան-ԵՄ համագործակցությունը եւ լրացուցիչ թափ հաղորդում երկկողմ համագործակցությանը։