Նախօրոք  կառավարությունը հայտարարել է, որ այս տարվա բյուջեն պիտի լինի իրատեսական եւ ռեալ: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասել է ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն՝ անդրադառնալով 2018 թվականի բյուջեի նախագծին: Նշենք, որ վաղվանից Ազգային ժողովում քննարկվելու է բյուջեի նախագիծը, ըստ որի բազմաթիվ ոլորտներում հակացումները զգալի կրճատվել են, մասնավորապես կրթության ոլորտինը: Արդեն երրորդ տարին է՝ աշխատավարձերի եւ թոշակների բարձրացում չի նախատեսվում:

«Նախօրոք մենք հայտարարել ենք, որ այս տարվա բյուջեն պիտի լինի իրատեսական եւ ռեալ, չի նախատեսվում թոշակների ու աշխատավարձերի բարձրացում եւ հիմքեր են նախատեսվում մյուս տարիների  բյուջեների համար: Կառավարությունը Կառավարությունը ձեւավորվելու օրվանից այս մասին ասվել է»,-ասաց Վահրամ Բաղդասարյանը՝ շեշտելով, թե որոշ ապրանքատեսակների գնաճն ընդամենը մեկ տոկոս է կազմում: Նշենք, որ պաշտոնական տվյալներով՝ միայն կարագը մեկ տարվա ընթացքում թանկացել է 53 տոկոսով:

«Ես նորից եմ կրկնում՝ թանկացման երեւույթը չկա, ընդամենը մեկ  տոկոսի թանկացում է:  Պետք է համբերել եւ սպասել ապագային»: