Բելգիայի Անտվերպեն քաղաքում երկուշաբթի էթնիկ թուրքերի եւ քրդերի  միջեւ բախումների հետեւանքով 4 մարդ վիարվորվել է, ավելի քան 40-ը՝ ձերբակալվել, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ին:

«4 մարդ վիրավորվել է, մոտ  40-ը՝ ձերբակալվել», - ոստիկանությունից հայտնել են գործակալությանը:

Վիրավորների թվում մեկ ոստիկան է եղել:

Belga գործակալության հաղորդմամբ՝ երբ ոստիկանության աշխատակիցները փորձել են կարգավորել իրավիճակը, բախման մասնակիցները փայտե զարկիչներով եւ մետաղյա ձողերով դիմադրել են, ինչպես նաեւ վառվող նյութերով շշեր են նետել ոստիկանների վրա:

Թուրքերի եւ քրդերի միջու բախումները ուրբաթ սկսվել են այն բանից հետո, երբ Թուրքիայում բանտարկված  Քուրդիստանի բանվորական կուսակցության ղեկավար Աբդուլա Օջալանի ազատման արշավի մասնակիցներով ավտոբուսը Անտվերպենի թուրքերով բնակեցված շրջան է մտել: