Անհայտ զինված անձինք քրդական Kurdistan TV  հեռուստաալիքի օպերատորին Քիրքուք նահանգի Դաքուք քաղաքի իր սեփական տանը սպանել են, հաղորդում է Rudaw-ն՝ վկայակոչելով  Kurdistan TV-ի ղեկավարին:

«Անցած գիշեր մի քանի  անհայտ դիմակավորված զինված անձինք գրոհով ներխուժել են մեր օպերատոր Արքան Շարիֆի տուն եւ սպանել նրան», - ասել է Kurdistan TV-ի ղեկավար Քարվան Աքրաին:

Ըստ նրա, օպերատորը սպանվել է իր ընտանիքի աչքի առջեւ: Նա նշել է, որ ոստիկանությունը հետաքննում է միջադեպը, եւ հեռուստաալիքը կսպասի արդյունքներին:

Նշվում է, որ Շարիֆին տեղական հեռուստաալիքում 13 տարի է աշխատել, նա երկու դուստր եւ մեկ որդի ունի. Նա նաեւ Դաքուքի տարրական դպրոցի տնօրենն է եղել, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ին: